Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 17)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Antonym Match

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս փազլ խաղը կօգնի զարգացնել հիշողությունը: Պետք է գտնել և հիշել բառերի հոմանիշները:

Paintkeep

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է, որի միջոցով հարող եք նոր և տարբերվող տեսք հաղորդել լուսանկարներին` ֆիլտրերի օգնությմաբ:

Mole Hammers

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա զվարճալի խաղ է՝ նախատեսված 2 խաղացողի համար: Պետք է մուրճով հարվածելով սպանել խլուրդներին: Ամենաշատ թվով խլուրդներ սպանած խաղացողը կհաղթի:

Soccer Physics

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նույնպես նախատեսված է 2 խաղացողի համար: Պետք է փորձել կոճակի սեղմումներով գրավել դիմացինի դարպասը:

Tank of Tanks

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը միաժամանակ կարելի է խաղալ 4 հոգով: Այն նախատեսված է iPad-ով խաղալու համար: Պետք է գերազանցել հակառակորդներին տանկերով ազատ մարտի ընթացքում: