Ինչպես են տեսնում և կարդում կույրերը ժամանակակից աշխարհում

Տեխնոլոգիաները կոչված են թեթևացնելու օգտատերերի կյանքը: Այն հատկապես վերաբերում է սահմանափակ հնարավորութունների տեր մարդկանց համար նախատեսված գաջեթներին: Նմանատիպ էլեկտրոնային սարքերը կարող են կեսական անհրաժեշտություն դառնալ:

Բրայլի պատճենահանող սարքը փաստաթղթերը տպում է թույլ տեսողություն ունեցողների համար նախատեսված տառատեսակով: Այն աշխատում է լազերային սարքի նույն սկզբունքով, միայն թե թանաքի փոխարեն թղթի վրա ցցուն կետեր են դրվում: Սարքի միակ թերությունը նրա արժեքն է: Նրանք սովորական լազերային պատճենահանող սարքից նվազագույնը 30 անգամ թանկ են և արժեն 2-ից մինչև 77 000 դոլար:

Թույլ տեսողություն ունեցողների համար է նաև Ray Էլեկտրոնային ձեռնափայտը : Եթե սովորական ձեռնափայտը թույլ է տալիս շոշափելով տարբերակել առարկաների տեղն ու դիրքը, ապա նրա էլեկտրոնային տարբերակը հենվում է ուլտրաձայնային հնարավորությունների վրա: Սենսորը որոշում է իրերի դիրքը և ազդանշան է փոխանցում սեփականատիրոջը ։ Սարքի առավել կատարյալ տարբերակները հնարավորություն են ստեղծում տարբերել նույնիսկ առարկաների գունային նրբերանգները: