Հայտնի տեխնո ընկերությունները Հայաստանում ծրագրեր կիրականացնեն

Նախագահական նոր նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM՝( Advanced tomorrow) ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության և տեխնոլոգիաների քաղաք և համագործակցել աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ:

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ ATOM նախաձեռնության շրջանակում արդեն նախնական պայմանավորվածություններ կան հայտնի այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ «Դասո», «Թալես», «Սիմենս», «IBM», «Լեոնարդո», «Էլետրոնիկա» ընկերությունները: Նրանք Հայաստանում կսկսեն գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնել: