Apple-ն ու Google-ը մրցում են Flappy Bird խաղի կլոններով

Flappy birdFlappy Bird խաղի անհավանական հաջողությունից հետո շատ կարճ ժամանակում ստեղծվել են  խաղի բազմաթիվ նմանակներ: Ու այս պայքարի կենտրոնում Apple և Google ընկերություններն են: Այսպես, Google Play-ում կամ App Store-ում ՛՛flappy՛՛ բառը որոնելիս կտեսնեք նմանատիպ մի քանի խաղեր՝ Flappy Fish, Flappy Pig կամ Splashy Fish pop up: Բացի այդ՝ մի քանի նախագծողներ հայտարարել են, որ Apple-ն ու Google-ը չեն հաստատում կամ ջնջում են հավելվածների խանութներից Flappy Bird-ի նման խաղերը, որոնք կարող են կրկնել մեծ ճանաչման հասած խաղի հաջողությունը:

Mind Juice Media ստուդիայի նախագծող Քեն Քարպենտերը Twitter-ում գրել է, որ իր Flappy Dragon խաղը մերժվել է Apple-ի մոդերատորների կողմից: Այս գրառումից հետո մի քանի նախագծողներ ևս հայտնեցին, որ դա միակ դեպքը չէ:

Apple-ի ներկայացուցիչները նշում են, որ ընկերությունը ոչ միշտ է մերժում այն խաղերը, որոնց անվանման մեջ կա “flappy” բառը, մերժում է այն դեպքերում, երբ նախագծողները ցանկանում են խաբել օգտագործողներին՝ ստիպելով նրանց մտածել, որ դա իսկական Flappy Bird խաղն է:

Google-ը դեռ մեկնաբանություններ չի տվել: Նշենք, որ որոշ նախագծողներ գերադասել են փոխել խաղի անունը, որպեսզի այն չջնջվի հավելվածների խանութից:

Աղբյուրը՝ TheVerge.com