Լուրեր են պտտվում, որ բացի iWatch խելացի ժամացույցի վրա տարվող աշխատանքներից, Apple ընկերությունը աշխատում է նաև կողմնակի նախագծողների համար Siri ձայնային օգնականի հետ աշխատելու միջավայր ստեղծել:
TechCrunch տեխնոբլոգը գրում է, որ ժամացույցի հետ աշխատելիս ինֆորմացիայի մուտքագրման համար ամենահարմար տարբերակը ձայնային հրահանգներն են, որոնց միջոցով հնարավոր կլինի, օրինակ, վարձել ավտոմեքենա, վարձակալել հյուրանոցային համար կամ հաղորդագրություն ուղարկել: Բացի այդ նախատեսվում է, որ ժամացույցն ավտոմատ կերպով կմիացնի տվյալ պահին համապատասխանող հավելված. օրինակ՝ եթե օգտագործողը սկսում է վազել, ժամացույցը միացնում է վազորդների համար նախատեսված հավելվածը:
Տեխնոբլոգը նշում է նաև, որ կողմնակի նախագծողները կարիք չեն ունենա անմիջապես Apple-ի հետ կնքել համագործակցության պայմանագիր:
Աղբյուրը` Techcrunch.com