Nokia-ն ներկայացրել է նոր մատչելի բջջային հեռախոս

Nokia ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հեռախոս, որի գինը 40 եվրո է: Nokia 225 մոդելը պաշտպանված է ջրից և փոշուց, ունի 2 Մպ տեսախցիկ, microSD հնարավորություն և Bluetooth:

nokia

Էկրանի անկյունագիծը 2,8 դյույմ է, իսկ թույլատրությունը՝ 320×240: Nokia-ի կողմից թողարկված պարզ հեռախոսների շարքում այն ունի ամենամեծ էկրանը:

Հեռախոսի մարտկոցը 1200 մԱ/ժ է, ինչը թույլ է տալիս 36 ժամ օգտագործել հեռախոսն առանց լիցքավորելու: Սարքի չափսերն են 124 x 55,5 x 10,4 մմ, իսկ քաշը 100 գրամ է: Շուտով կթողարկվի նաև հեռախոսի DUOS տարբերակը, որը թույլ կտա օգտվել երկու SIM-քարտերից:

nokia2

Դատելով նկարներից՝ հեռախոսը հասանելի կլինի մի քանի գույնի պատյաններով: Նշենք, որ մոդելի վաճառքը կմեկնարկի երկրորդ եռամսյակում:

nokia3

Աղբյուրը՝ conversations.nokia.com