Apple-ն աշխատանքի է վերցրել Nokia-ի բջջային ֆոտոխցիկների բաժնի ղեկավարին

Apple-ը շարունակում է աշխատել iPhone սմարթֆոնի ֆոտոխցիկի կատարելագործման շուրջ: Ինչպես հայտնում է Engadget տեխնոբլոգը, այս անգամ ընկերությունը աշխատանքի է վերցրել Nokia ընկերության Lumia photography մասնաճյուղի ղեկավար Արի Պարտինենին:

nokia_808_pureview-800x400

Հենց  Արի Պարտինենն է զբաղվել Nokia 808 PureView և Nokia N8 հայտնի մոդելների ֆոտոխցիկներով:

Նման աշխատակցի ձեռքբերումը Apple-ի համար երկու նշանակություն կարող է ունենալ՝ հավանաբար Պարտինենը չի ցանկանում աշխատել նոր ղեկավարության՝ Microsoft-ի ներքո և 2-րդ՝ Apple-ն իսկապես հարկավոր է այնպիսի մարդ, ով կզբաղվի պատկերի ստաբիլիզացիայի կատարելագորմամբ և այլ նորարարությունների ներդրմամբ լուսանկարչության ոլորտում: