Motorola Moto 360 խելացի ժամացույցը, որն ունի կլոր էկրան և հետաքրքիր դիզայն, առայժմ հասանելի չէ վաճառքում, սակայն Motorola ընկերությունն այսօր թողարկել է նոր տեսանյութ, որը ցուցադրում է սարքի աշխատանքի առանձնահատկությունները և դիզայնը:
Սարքը նույնքան տպավորիչ է շարժման մեջ, որքան նկարների վրա: Այն ունի կաշվե գոտի: Էկրանը միանում է կոճակի սեղմում կամ էկրանի վրա ոչ երկար հպումից:
Ժամացույցն ունի հիշեցումների համակարգ, ձայնային որոնման հնարավորություն և շատ ավելին: Android Wear օպերացիոն համակարգի ամբողջ ինտերֆեյսը կառուցված է Google Now-ի հնարավորությունների հիման վրա և աշխատում է սմարթֆոնի հետ միասին:
Նշենք, որ բացի կաշվե գոտուց սպասվում են նաև մետաղական գոտիներ: Էկրանի անկյունագիծը կազմում է 1,8 դյույմ, իսկ կաղապարը պաշտպանված է ջրի և փոշու ներթափանցումից: Հիշեցնենք, որ սարքը լիցքավորվում է անլար եղանակով:
Աղբյուրը՝ motorola.com