Microsoft-ը ներկայացրել է Nokia Lumia շարքի ամենամատչելի մոդելը (վիդեո+ֆոտո)

Microsoft ընկերությունը ներկայացրել է Nokia Lumia 530 սմարթֆոնը, որը Lumia շարքի ամենամատչելի մոդելն է և արժե $135: Նշենք, որ սա առաջին սմարթֆոնն է, որը Microsoft-ը թողարկում է Nokia-ի գնման գործարքն ավարտին հասցնելուց հետո:

lumiaՆորույթն աշխատում է Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով: Էկրանի անկյունագիծը 4,0 դյույմ է, իսկ թույլատրությունը՝ FWVGA: Մարտկոցի տարողությունը 1430մԱ/ժ է: Սմարթֆոնն ունի միկրո USB-ի հնարավորություն:

Որպես պրոցեսոր օգտագործվում է Qualcomm Snapdragon 200 քառամիջուկ չիպը՝ 1,2 ԳՀց հաճախությամբ: Տեսախցիկը 5 Մպ է, օպերատիվ հիշողությունը՝ 512 Մպ, ներքինը՝ 4 Գբ, ապահովում է micro SD մինչև 128 Գբ ծավալով: Տրամադրվում է նաև 15 Գբ տարածք OneDrive ամպային ծառայությունում:

lumia2

Lumia 530-ն ունի նաև ինչպես մեկ, այնպես էլ երկու Sim-քարտերով տարբերակ:

Աղբյուրը՝ Microsoft.com