Sony Mobile Communications ընկերությունը IFA 2014 բեռլինյան ցուցահանդեսին ներկայացրել է Xperia Z3 դրոշակակիր սմարթֆոնը, որն ունի ընդամենը 7,35 մմ հաստություն: Սարքն ունի մետաղական շրջանակ, որը պաշտպանում է հարվածներից:
Սմարթֆոնի էկրանը Xreality է` 5,2 դյույմ անկյունագծով և Full HD թույլատրությամբ, իսկ հիմնական տեսախցիկը 20,7 ՄՊ է`25 մմ Sony G Lens օպտիկայով: Նշենք, որ նորույթն ունի բազմատեսախցիկի ռեժիմ, որի ժամանակ թույլ է տալիս նկարահանել երեք հոսք միանգամից:
Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 801 պրոցեսորով, որն ունի 2,5 ԳՀց հաճախություն, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, իսկ օպերատիվը` 3 ԳԲ: Sony Xperia Z3-ը կվաճառվի երկու տարբերակով` մեկ և երկու SIM-քարտի հնարավորությամբ:
Xperia Z3-ի վաճառքը կմեկնարկի արդեն այս աշնանը: Հեռախոսը կներկայացվի մի քանի գունային տարբերակով` սպիտակ, սև, մեղրագույն և կանաչ: Գնի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Աղբյուրը` theverge.com