Կրելի սարքերն օրեցօր շատանում են, իսկ փոքր ընկերությունները փորձում են տարբեր ձևերով ուշադրություն գրավել և շուկա մտնել: Cicret ընկերությունը, որը բաղկացած է 5 աշխատակցից, մշակում է Cicret թևնոց, ինչպես նաև մեսենջեր, որն անվտանգության առումով բավական հուսալի կլինի:
Եթե ընկերությունը կարողանա համաֆինանսավորման հարթակներում հավաքել 700 հազար եվրո, ապա ավարտին կհասցվի թևնոցը, որը բավական նման է Jawbone UP-ին: Այն ունի փոքր պրոյեկտոր, որի միջոցով պատկերը արտածվում է օգտագործողի ձեռքի վրա, իսկ 8 սենսորները գրանցում են պատկերի վրա հպումները, և արդյունքում ձեռքը դառնում է «սենսորային հարթակ»:
Թևնոցն ունի նաև արագաչափ, հիշողության քարտ, պրոցեսոր, օպերատիվ հիշողություն, որի ծավալն առայժմ հայտնի չէ, վիբրացիա, Micro-USB, մարտկոց, Bluetooth, Wi-Fi մոդուլ և LED-ինդիկատոր: