Volvo-ն, Ericsson-ն և սպորտային սարքեր արտադրող РОС ընկերությունը մշակել է «խելացի» գլխարկ, որը նախատեսված է հեծանվորդների համար։ Սաղավարտն օգնում է խուսափել ճանապարհային ընդհարումներից։
Գլխարկում տեղադրված սենսորների միջոցով հեծանվորդը տեղեկանում է մոտեցող տրանսպորտային միջոցների մասին։ Օգտագործողը կարող է տեղեկանալ նաև, թե մոտակա տարածքում քանի մեքենա կա, որն ունի Volvo Cars’ City Safety System անվտանգության համակարգ։ Գլխարկը նաև զգուշացնում է պոտենցիալ վտանգների դեպքում՝ այդպիսով նվազեցնելով վթարների ռիսկը։
Այս տեխնոլոգիան կներկայացվի հանրությանը Լաս Վեգասում հունվարին կայանալիք CES ցուցահանդեսին։
Աղբյուրը՝ volvo.com