Verbatim և Millenniata ընկերությունները հայտարարել են համաձայնագրի ստորագրման մասին, որի շրջանակներում համատեղ կմշակեն ու կթողարկեն M-Disc անունով սկավառակներ։
Թողարկվող սկավառակները կունենան 4,7 ԳԲ, 25 ԳԲ (BD-R), 100 ԳԲ (BD-R BDXL) և երկկողմանի 200 ԳԲ (Blu-ray) տարողություն։
Հիշեցնենք, որ Millenniata-ի արտոնագրած տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել այնպիսի DVD և Blu-ray սկավառակներ, որոնք կարողանում են պահպանել ինֆորմացիան մինչև 1000 տարի։
Աղբյուրը՝ Verbatim