Hasso Plattner գերմանական համալսարանի գիտնականները հայտնաբերել են ֆիզիկական իրերի «հեռափոխանցման» ձև, որի համար) անհրաժեշտ է ունենալ ինտերնետ կապ ու եռաչափ տպիչ։ Գյուտը շատ նման է «Աստղային ուղի» ֆիլմի հայտնի սարքին։
Գերմանացիների ստեղծած համակարգը բոլոր կողմերից սկանավորում է առարկան, որից հետո ուղարկում է թվային պատճենն ինտերնետով, իսկ ստացողի եռաչափ տպիչը սկսում է տպել տվյալ առարկան։
Համակարգն առայժմ թույլ է տալիս «հեռափոխանցել» քիչ թե շատ պարզ իրեր, որոնք պատրաստված են միասեռ նյութից։ Թե ինչպես է աշխատում այն, դիտեք տեսանյութում։
Աղբյուրը՝ Daily Mail