Մի քանի ժամից Motorola ընկերությունը կներկայացնի իր նոր Moto X սմարթֆոնը, որին հաճախ են անդրադարձել լրատվամիջոցները։ Androidauthority-ն գրում է, որ նորույթը կունենա 5,5 դյույմանոց էկրան՝ 1920 х 1080 պիկսել թույլատրելիությամբ, 21 ՄՊ հիմնական ու 5 ՄՊ դիմային տեսախցիկ։ Սպասվում է, որ սմարթֆոնը կաշխատի Android 5.1.1 օպերացիոն համակարգով և կունենա microSD հիշողության քարտի ու երկու SIM-քարտի հնարավորություն։
Ամենագոհացուցիչ տվյալը, թերևս, մարտկոցի տարողությունն է՝ 3600 մԱ*ժ է։ Այսպիսով այս մոդելի մարտկոցի տարողություն կգերազանցի Samsung Galaxy Note 4-ի, LG G4-ի ու OnePlus 2-ի մարտկոցներին։