Google ընկերության՝ փողոցներում շրջող ինքնակառավարվող ավտոմեքենաների թիվը հասել է 48-ի։ Այժմ մեքենաները փորձարկվում են Կալիֆորնիայի Մաունթին Վյու ու Տեխաս նահանգի Օստին քաղաքներում։
Մեքենաների թվում 23 Lexus RX450h-ներ են և ևս 25 նախատիպեր։ 2009-ից ի վեր այս մեքենաներն անցել են մոտ 2 միլիոն կիլոմետր՝ առանց վարորդի մասնակցության։
Այս ամսվա ընթացքում Google-ը փորձարկում է մեքենաների «վարքագիծը», երբ տարածքում կան երեխաներ․ այս պարագայում ինքնագնացներն ավելի ուշադիր են՝ հաշվի առնելով փոքրիկների անկանխատեսելի վարքը։
2009-ից ի վեր այս մեքենաների հետ կապված գրանցվել է 11 պատահար՝ առանց զոհերի։
Աղբյուրը՝ Google-ի հաշվետվությունը (PDF)