2015-ին սմարթֆոնների շուկայում FHD էկրաններից անցում կատարվեց QHD թույլատրելիությամբ էկրանների, micro USB-ից` USB Type-C-ի: Կարելի է ենթադրել, որ այս միտումները շարունակական կլինեն նաև հաջորդ տարվա ընթացքում: SiliconIndia ռեսուրսն առանձնացրել է գալիք տարվա ամենասպասված միտումները:
1. 4K թույլատրելիությամբ էկրաններ
Ընթացիկ տարվա վերջին եռամսյակում Sony-ն ներկայացրեց 4K թույլատրելիությամբ Sony Xperia Z5 Premium մոդելը: Սպասվում է, որ գալիք տարվա ընթացքում հեռախոս արտադրողները կձգտեն թողարկել այս թույլատրելիությամբ էկրանով մոդելներ:
2. Արագ լիցքավորվող մարտկոցներ
Շուկայում այսօր առկա են բավական շատ սմարթֆոններ, որոնց մարտկոցը լիցքավորվում է կարճ ժամանակում: Արագ լիցքավորման տեխնոլոգիաներն օրեցօր զարգանում են, սա կարող ենք տեսնել Huawei-ի օրինակով, որի ցուցադրած 600 մԱժ մարտկոցը երկու րոպեում լիցքավորվում է 68%-ով:
3.Անցում USB Type-C-ին
2016-ին սմարթֆոնների մեծ մասում առկա կլինի USB Type-C մուտքը, քանի որ վերջին շրջանում թողարկված նոութբուքներն ու պլանշետները համալրված են այս հնարավորությամբ:
4. «Անլար» վճարումներ
Apple Pay վճարային համակարգի թողարկումը սկիզբ դրեց նմանատիպ այլ լուծումների ստեղծմանը: Արդյունքում Samsung-ը թողարկեց Samsung Pay, իսկ Google-ը` Android Pay-ը, որը ներառվեց Android Marshmallow օպերացիոն համակարգում: Այսպիսով,մատնահետքի միջոցով արվող «անլար» վճարումները 2016-ի ամենասպասված միտումներից են:
5. Ճկվող էկրաններ
Վաղուց լուրեր են պտտվում, որ Samsung-ը պատրաստվում է ճկվող էկրան ներկայացնել: Նման սպասելիքներ կան նաև LG ընկերությունից: Եթե սպասելիքներն իրականանան, գալիք տարում սմարթֆոնների շուկայում կավելանա նաև այս թրենդը: