HTC-ն կարող է ստեղծել վիրտուալ իրականություն մշակող ընկերություն

Ակնկալվում է, որ ընթացիկ տարում վիրտուալ իրականությունը վերջապես հասանելի կլինի սպառողներին: Ինչպես հայտնում են Թայվանից, HTC-ն դիտարկում է տվյալ շուկայում ամրապնդվելու հնարավորությունը՝ ստեղծելով հատուկ ընկերություն, որը կզբաղվի հենց վիրտուալ իրականությամբ: HTC-ն Vive վիրտուալ իրականության ականջակալների վրա աշխատում է Valve վիդեո խաղերի մշակողի հետ համատեղ:

HTC Vive-ի պատվերները կընդունվեն ս.թ. փետրվարի 29-ից: Սարքը կարժենա 1500 ԱՄՆ դոլար:

HTC-ի տնօրեն Շեր Վանգը (Cher Wang) առանձին ճյուղ կհատկացնի ընկերությունում՝ մասնագիտացված վիրտուալ իրականության մշակման համար, որը կշարունակի մնալ HTC-ի սեփականությունը:

հթս2

Հավանաբար, այժմ բանակցություններ են ընթանում աշխատակիցների հետ, որպեսզի նրանք շարունակեն իրենց աշխատանքը այս նոր ընկերությունում:

HTC Vive-ը մտնում է վիրտուալ իրականության 3 առաջատար հարթակների մեջ, որոնք օգտատերերը կտեսնեն արդեն այս տարի: Հաջորդ երկուսն են Oculus Rift-ը և Sony ականջակալները՝ նախատեսված PlayStation 4-ի համար:

Վիրտուալ իրականությունն այն է, ինչ օգտատերերն ակմկալում էին ընկերությունից 2016-ին: Վիրտուալ իրականությունը ստեղծվել է վաղուց, սակայն մինչև օրս չի դարձել մասսայական:

Աղբյուրը՝ androidinsider