Apple-ը ներկայացրեց նոր iPhone SE-ն

Apple-ը քիչ առաջ ներկայացրեց իր երկար սպասված iPhone SE-ն: Վերջինս հիմնականում ունի նույն պարամետրերն, ինչ iPhone 5s-ը, անփոփոխ է նույնիսկ դիզայնը: Սակայն, ի տարբերություն iPhone 5s-ի, SE-ն անփայլ է: Հեռախոսը հանդես կգա մոխրագույն, արծաթագույն, ոսկեգույն և ոսկե-վարդագույն գույներով։

Այս, ավելի փոքր մոդելն ունի NFC չիպ՝ նախատեսված Apple Pay-ի համար, ավելի արագ A9 պրոցեսոր և M9 օժանդակ պրոցեսոր: Սա նշանակում է, որ արագությամբ այն նման կլինի iPhone 6s-ին և կունենա “Hey Siri” ֆունկցիան:

Տեսախցիկն ունի 12 մեգապիքսել սենսոր և 4K տեսանկարահանման հնարավորություն: Սա նույն տեսախցիկն է, ինչ iPhone 6s և 6s Plus-ինը:

Սմարթֆոնն ունի 3D թաչ համակարգ, ինչպես iPhone 6s-ը:

Այսօր թողարկվել է iOS 9.3-ը, որը հասանելի կլինի նաև iPhone SE-ի համար: Թարմացումը ներառում է գիշերային ռեժիմ՝ էկրանի լուսավորությունը կարգավորելու ֆունկցիա, հավելվածներ և այլն:

iPhone SE-ն կթողարկվի երկու մոդելով՝ 16 ԳԲ և 64 ԳԲ համապատասխանաբար՝ 399 և 499 դոլարով:

Դուք կարող եք ձեռք բերել նոր iPhone-ը մարտի 31-ից, իսկ մայիսից այն հասանելի կլինի 100 երկրներում:

Աղբյուրը՝ Tech Crunch