9,7 դյույմանոց iPad Pro-ն շատ դժվար է վերանորոգել

iFixit-ի վարպետների համոզմամբ՝ Apple-ի վերջերս ներկայացրած 9,7 դյույմանի iPad Pro պլանշետի վերանորոգումը բավականին բարդ գործ է: Նրանք սարքը համարում են iPad Air 2-ի և 12,9-դյույմանի iPad Pro-ի խառնուրդ, սակայն ի տարբերություն վերջիններիս, նոր պլանշետն անհարմար է սարքավորված: Էկրան տանող լարերը տեղակայված են կորպուսի աջ անկյունում, բացի այդ՝ մարտկոցը շատ կիպ է ամրացված և հնարավոր չէ այն հեշտությամբ հանել:

այպադ1

 

Իսկ էկրանը վնասելու հավանականությունը շատ մեծ է, եթե Դուք հանկարծ փորձեք ուսումնասիրել, թե ինչ կա սարքի ներսում: Բանն այն է, որ էկրանը և դիմացի ապակյա պանելը գրեթե կպած են իրար, իսկ Smart Connector պորտն ընդհանրապես հնարավոր չէ փոխարինել: Նոր iPad-ի ողջ պարունակությունն ամրացված է սոսնձի հաստ շերտի վրա: Այսպիսով, 10 բալանոց սանդղակում վարպետներն այս սարքի նորոգելիությունը գնահատում են 2:

Ի դեպ, նոր iPad-ն ունի 7300 մԱժ հզորությամբ մարտկոց, իսկ ինքնավար աշատանքի տևողությունը 10 ժամ է, ինչպես և բոլոր պլանշետներինը:

Աղբյուրը՝ iFixit