Huawei MediaPad T1 7.0 Plus պլանշետը կարող է լիցքավորել այլ մոբայլ սարքեր

Huawei ընկերությունը թողարկել է MediaPad T1 7.0 Plus պլանշետը, որը կարժենա 140 դոլար: Պլանշետն ունի յոթ միջուկային IPS էկրան՝ 1024 х 600 պիքսել թույլատրելիությամբ և նույնքան հնացած SoC Spreadtrum SC7731G: Փոխարենը օպերատիվ հիշողության ծավալը մեծացել է մինչև 2 ԳԲ, համեմատած նախորդ տարի թողարկված Huawei MediaPad T1 7.0-ի հետ, իսկ մարտկոցի հզորությունը 3000-ից դարձել է 4100 մԱժ: Ներքին հիշողության ծավալն այժմ կրկին ավելացել է` դառնալով 16 ԳԲ: Հիմնական տեսախցիկի թույլատրելիությունը ևս աճել է մինչև 5 ՄՊ:

Իսկ օպերացիոն համակարգը մնացել է անփոփոխ: Նորույթն աշխատում է հին Android 4.4.4 օպերացիոն համակարգով՝ EMUI 3.0 ինտերֆեյսով:

Հատուկ ուշադրության է արժանացել պլանշետի օգտագործման հնարավորությունը որպես ներքին մարտկոց՝ այլ մոբայլ սարքեր լիցքավորելու համար:

Աղբյուրը՝ ManilaShaker