ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջեյմս Կոմին (James Comey) անցած շաբաթ հայտնել է այն մասին, որ Սան Ֆրանցիսկոյում կրակ բացած և մի քանի մարդ սպանած Րիզվան Ֆարուկի (Rizwan Farook) iPhone-ի անձնական տվյալները ստանալու համար ԿՀՎ-ն վճարել է ավելի քան 1.3 մլն ԱՄՆ դոլար: Նա հավելել է, որ այդ ծախսված գումարն արդարացրել է իրեն:
Նա նաև նշել է, որ ԿՀՎ-ն կարող է շարունակել կիրառել հաքերների կողմից ստեղծված հատուկ ծրագիրը՝ ցանկացած iPhone 5C-ի, որը աշխատում է iOS9 ՕՀ-ով, անձնական տվյալների բազա մուտք գործելու համար:
IHS Technology ընկերության հաշվարկներով՝ միայն ԱՄՆ-ում հաշվվում է ավելի քան 16 միլիոն iPhone 5C, իսկ Apple-ի տվյալները խոսում են այն մասին, որ ընկերության բոլոր սմարթֆոնների 84%-ն արդեն աշխատում են iOS 9 ՕՀ-ով:
Աղբյուրը` Reuters