ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Zentries: The Art of Journaling
Գինը` անվճար
Եթե ցանկանում եք գրառել Ձեր մտքերն ու գաղափարները, ապա փորձեք Zentries-ը: Սա շատ պարզ օրագիր է՝ բոլոր հիմնական ֆունկցիաներով: Դրա միջոցով հնարավոր է ստեղծել մի քանի նոթատետր և պահպանել բոլոր գրառումներն ըստ ամսաթվերի:
Գինը` անվճար
Եթե ցանկանում եք որոշ ժամանակով կտրվել առօրյայից և մտովի տեղափոխվել բնության գիրկը, ապա այս հավելվածը հենց դրա համար է:
Գինը` անվճար
Այս հավելվածը հատկապես դուր կգա այն մարդկանց, ովքեր սիրում են «ձևափոխել» իրենց լուսանկարները:
Գինը` անվճար
Կառավարեք Ձեր ժամանակը այս հավելվածի շնորհիվ, սահմանեք կոնկրետ ժամանակահատված, որը նախատեսում եք ծախսել այս կամ այն գործի համար:
Գինը` անվճար
Այս խաղը ստեղծված է պիքսել-արտ ոճով: Այն պատմում է մի երիտասարդ հերոսի մասին, որը պետք է փրկի աշխարհը չարիքից և ոչնչացնի Սև Լորդին: