ittrend.am-ը շարունակում է ամեն ուրբաթ ներկայացնել տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածները:
Մենք շատ հաճախ կատարում ենք չպլանավորված ծախսեր ու «գերակատարում» ամսվա պլանը: Ձեզ ենք ներկայացնում 5 լավագույն հավելվածները, որոնք կօգնեն պլանավորել Ձեր ծախսերը և գումար խնայել:
Toshl finance (iOS, Android և Windows Store)
Գինը` անվճար, վճարովի ծառայություններ` սկսած 1.99 ԱՄՆ դոլարից
https://www.youtube.com/watch?v=zDqzvQLKy0c
Այս խնայողական հավելվածի ամենակարևոր տարրը դրա դիզայնն է: Առաջին հայացքից անհետաքրքիր թվացող ֆինանսների կառավարումը կդառնա շատ հետաքրքիր և զվարճալի շնորհիվ հավելվածում առկա փոքրիկ հրեշների: Այս հավելվածի շնորհիվ հնարավոր է աշխատել ցանկացած փոխարժեքի հետ` օրինակ, եթե Դուք ճամփորդել եք Արգենտինա և այնտեղ վատնել, ենթադրենք, 80 պեսո, ապա հավելվածը ավտոմատաբար կվերածի այդ գումարը դոլարի կամ ցանկացած այլ փոխարժեքի, որն ընտրվել է որպես հիմնական: Բջջային հավելվածի Ձեր պրոֆիլը ավտոմատաբար պահպանվում է toshl.com կայքում, այնպես որ ինֆորմացիան և հաշվարկները պահպանվում են:
Գինը` անվճար, առկա է նաև PRO տարբերակ
https://www.youtube.com/watch?v=8BtNEAIjSyA
Այս հավելվածը թույլ է տալիս արագորեն վերլուծել Ձեր ֆինանսական վիճակը և արտացոլել այն դիագրամների տեսքով: Բացի այդ՝ ծրագիրն ունի հիշեցումների օգտակար համակարգ, որը անպայման կտեղեկացնի Ձեզ այն մասին, որ Դուք անցել եք ծախսերի նախատեսված շեմը: Բոլոր տվյալները հնարավոր է դուրս հանել հավելվածից Excel ֆորմատով, իսկ հավելվածի միակ թերությունը այն է, որ այն չունի տվյալների պահպանման ամպային պահոց:
Дребеденьги (iOS և Android)
Գինը` անվճար, վճարովի տարբերակ` տարեկան 549 ռուբլի
Այս կեսկատակ, կեսլուրջ անվան տակ թաքնված է շատ օգտակար և հայտնի խնայողական հավելված: Ինչպես և շատ այլ նմանատիպ հավելվածներ, այն ունի թե´ բջջային, թե´ վեբ-տարբերակ: Հավելվածի լիակատար աշխատանքի համար անհրաժեշտ է բաժանորդագրվել պրեմիում-փաթեթին, որն իրականում այնքան էլ թանկ չէ` ընդամենը 549 ռուբլի` մեկ տարվա դիմաց: Բջջային տարբերակն ունի 4 հիմնական բաժիններ` ծախսեր, եկամուտներ, փոխանակում և տեղափոխում (գումարների պահպանման տարբեր վայրերի միջև): Հավելվածը թույլ է տալիս նաև տվյալները տեսնել դիագրամի տեսքով: Սակայն այս հավելվածի հիմնական առավելությունը բազմապրոֆիլ ֆունկցիան է, որը թույլ է միաժամանակ մի քանի օգտատերի հետևել ընդհանուր բյուջեի կառավարմանը: Սա շատ հարմար է հատկապես ընտանեկան բյուջեյի կառավարման պարագայում:
Coinkeeper (iOS և Android)
Գինը` անվճար, PRO տարբերակ՝ 10 ԱՄՆ դոլար
Coinkeeper-ը նույնպես բավականին պարզ հավելված է: Այն թույլ է տալիս նշել եկամտի աղբյուրները` անսահմանափակ քանակով և ծախսերը: Տվյալները երևում են նաև դիագրամի տեսքով, իսկ PRO-տարբերակի դեպքում հասանելի են նաև որոշ հավելյալ ծառայություններ:
PocketGuard Budget App (iOS և Android)
Գինը` անվճար, առկա է նաև PRO-տարբերակ
https://www.youtube.com/watch?v=hy2m_loWIow
Այս հավելվածը կապվում է Ձեր բանկային հաշվեհամարի հետ և հնարավորություն տալիս հետևել Ձեր կողմից կատարված բոլոր գործարքներին: Հավելվածի գլխավոր էջում երևում է Ձեր հաշվին առկա ու ծախսած գումարի չափը: Ծրագիրն ունի նաև Apple Watch-ի հավելված և վեբ-տարբերակ:
HomeBudget (iOS, Mac OS և Android)
Գինը` $5.99` iOS և Android տարբերակներ, $19.99` Mac OS տարբերակ
Այս հավելվածը առկա է բոլոր հարթակների համար, սակայն այն վճարովի է: Ունի բազմաթիվ գործիքներ և նախատեսված է ավելի լուրջ մակարդակի պլանավորման համար: Հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել բյուջեն ընտանիքի անդամների հետ միասին և տարբեր սարքերի միջոցով: