Instagram հանրահայտ ֆոտո-սոցցանցը թողարկել է նոր թարմացում՝ նախատեսված iOS սարքերի օգտատերերի համար: Պաշտոնական նկարագրության մեջ միայն նշվում է խնդիրների լուծման և արտադրողականության բարձրացման մասին: Սակայն օգտատերերը նկատել են մի նորույթ, որը թույլ է տալիս այլ հավելվածներից լուսանկար ուղարկել Instagram-ին:
Այժմ iOS-ի ցանկացած հավելվածից, որն ունի «կիսվելու» հնարավորություն, կարելի է նկար կամ վիդեո ուղարկել Instagram։
Ֆունկցիան ակտիվանում է աստիճանաբար։ iOS-ի համար նախատեսված Instagram 8.2-ն անվճար հասանելի է App Store-ում:
Աղբյուրը՝ MacRumors