Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով ստեղծագործելու լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:
Autodesk SketchBook (iOS, Android)
Գինը՝ անվճար
Այս հավելված հնարավորություն է տալիս նկարել, գծանկարել։ SketchBook-ի առավելություններից է այն, որ նախատեսված է fullscreen ռեժիմում աշխատելու հնարավորություն, ինչը տալիս է նոթատետրում մատիտով նկարելու զգացողություն։ Անվճար է, սակայն ունի նաև վճարովի ֆունկցիաներ։ Անվճար տարբերակն ունի նկարելու համար նախատեսված 10 վրձին, վճարովի տարբերակը՝ 100-ից ավելի։
Tayasui Sketches (iOS, Android)
Գինը՝ անվճար
Այս հավելվածն առաջարկում է վրձինների բազմազանություն, հնարավոր է նաև աշխատել պատրաստի լուսանկարների վրա։ Ծրագիրը համատեղելի է Apple-ի, Wacom-ի և Adonit ստիլուսների հետ։ Նախատեսված է վճարովի Pro տարբերակ՝ լրացուցիչ հնարավորություններով։
Infinite Painter (iOS, Android)
Գինը՝ անվճար
Այս հավելվածը ունի ավելի քան 80 վրձինների տեսականի: Այստեղ ընտրությունն իսկապես մեծ է, հնարավոր է բազմաթիվ շերտեր միաժամանակ օգտագործել ու սեփական վրձինները ստեղծել։ Մնում է գործի դնել երևակայությունը և ստեղծագործել:
Adobe Illustrator Draw (iOS, Android)
Գինը՝ անվճար
Սա ամենատարածված և ամենաֆունկցիոնալ հավելվածներից մեկն է: Adobe Illustrator Draw-ի միջոցով կկարողանաք վեկտորային ֆայլեր ստեղծել, մանրակրկիտ կերպով աշխատել դետալների վրա։ Ծրագիրը համատեղելի է Adobe Ink, Apple Pencil, Pencil by 53, Adonit և Wacom ստիլուսների հետ։ Ինտերֆեյսը շատ հարմարավետ է, նախատեսված է 2ԳԲ ամպային պահոց՝ կատարած աշխատանքները պահպանելու համար։
ArtRage (iOS, Android)
Գինը՝ Android $2.52, iOS $4.99
Եվս մեկ հավելված, որի միջոցով հնարավոր է իրական դարձնել պատկերացումները: Ինչպես նախորդները սա նույնպես պարունակում է հարուստ գործիքակազմ և առաջարկում է բազմապիսի հնարավորություններ: Հնարավոր է ստեղծել ռեալիստիկ նկարներ, պահպանել դրանք PTG, JPG կամ PNG ֆորմատներով, այնուհետև կիսվել ընկերների հետ ստեղծագործություններով: Ի տարբերություն նախորդների Artrage-ը վճարովի է: