Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

InstaBlender

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Նոր շունչ ու տեսք կարող եք հաղորդել նկարներին InstaBlender-ի միջոցով՝ 15 ֆիլտրների օգնությամբ:

TunesFlow

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հատկապես նրանց, ովքեր ցանկանում են ավելի կառավարելի դարձնել playlist-ը: Երգերը հնարավոր է դասակարգել ըստ ժանրերի, կատարողների: Այն ունի գեղեցիկ և պարզ ինտերֆեյս, որն ավելի համակարգված է դարձնում երգացանկը:

Trip Wallet

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա օգտակար հավելված է ճամփորդողների համար: Վերահսկել ծախսերը, կառավարել բյուջեն, պլանավորել ճամփորդությունը և այն դարձնել առավել արդյունավետ:

Wake N Shake

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս տարբերվող զարթուցիչը պարզապես թույլ չի տա քնած մնալ կամ էլ ծուլանալ արթնանալիս: Զանգը հնչելուն պես ոչ թե պետք է սեղմել կոճակն ու քնել, այլ կատարել որևէ գործողություն, որը կարթանցի: Օրինակ՝ թափահարել սմարթֆոնը այնքան ժամանկ մինչև չլռի: