ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
MailTime Pro
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը հեշտացնում է էլեկտրոնային հասցեներից օգտվելը՝ դարձնելով այն Messenger-ի նման: MailTime Pro-ն կարողանում է ֆիլտրել կարևոր նամակները, անկարևորներից ՝ հիմնվելով ձեր գործողությունների վրա: Այն հարմար է օգտագործման համար:
Animal Math Games for Kids
Գինը՝ 4.99$ – անվճար
Ուսուցողական խաղ է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Էմմա անունով մաթեմատիկայի փոքրիկ հետազոտողը երեխաներին կսովորեցնի մաթեմատիկական տարրական գիտելիքներ բազմազան խաղերի միջոցով: Հավելվածը պարունակում է շուրջ 100 խաղ:
Zombie Hunter: Apocalypse Sniper of the Dead
Գինը՝ 4.99$ – անվճար
Այս խաղում պետք է փրկել աշխարհը զոմբիներից: Խաղն ընդհանուր առմամբ ունի 250 առաջադրանք:
ScanBee
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի սկանավորել և թվայնացնել փաստաթղթերը և պահպանել դրանք PDF ֆորմատով: Հնարավոր է դրանք ուղարկել նաև էլ. նամակով:
Hearts Tournament
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա թվայնացված սեղանի թղթախաղ է, որը կարելի է խաղալ 2-ից 4 հոգով: Հնարավոր է խաղալ նաև արհեստական բանականությամբ մրցակիցների հետ: