Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

 

The Particles

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը միտքը մարզելու համար յուրատեսակ խթանիչ է: THe Particles-ի օգնությամբ կարելի է բացահայտել ֆիզիկայի զարմանահրաշ աշխարհը:

 

Basic Calculator Pro

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը սովորական հաշվիչ է: Նախատեսված է նրանց համար, ովքեր սմարթֆոնում կամ պլանշետում չունեն հաշվարկելու համար նախատեսված գործիք:

 

Pencil-In 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սքանավորեք և մուտքագրեք տեղեկությունը Pencil-In հավելվածի միջոցով: Հավելվածը ստեղծված է հեշտացնելու ու թեթևացնելու օգտատերերի առօրյան: Այն նաև թույլ է տալիս խմբագրել սքանավորված տեղեկատվությունը:

Funnel

 

Գինը՝ 4.99$ – անվճար

Պարզեք, թե ինչ է կատարվում աշխարհում Funnel հավելվածի օգնությամբ: Այն առաջարկում է տեղեկատվության 7 աղբյուր՝  BBC, NPR, VOA և CBC: Funnel-ը նաև թույլատրում է աուդիոտարբերակով որպես՝ հետնային ֆոն, նորություններ լսել: