WhatsApp– ի կոնտակտներին գաղտնի հետևելու նոր հավելված է ստեղծվել

iOS–ի համար նախատեսված նոր Chatwatch հավելվածն ունի կանաչ մեսինջերի օգտատերերին հետևելու եզակի գործառույթ։ Եթե դուք ձեր ընկերների կամ հարազատների հետ շփվում եք  WhatsApp–ի միջոցով, ապա կարևոր է իմանալ, որ նոր ծառայությունը թույլ է տալիս ձեր կոնտակտներին իմանալ, թե երբ եք օնլայն եղել և արդյոք կարդացել եք նամակները։ Հավելվածը նման  տեղեկությունները հավաքագրում է  անգամ  այն դեպքում, եթե դուք կարգավորումներից անջատել եք այդ գործառույթները։

 Հավելվածը կարող է ասել, թե օգտատերերից ո՞վ և ե՞րբ է օգտվում հավելվածից կամ երբ է ընդհանրապես քնում։ Անգամ տվյալներ են հավաքագրվում այն մասին, թե արդյոք երկու տարբեր կոնտակտներ WhatsApp-ում շփվում են միմյանց հետ, թե` ոչ։

WhatsApp-ում արդեն տեղյակ են  ChatWatch–ի գոյության մասին, սակայն դեռ ոչինչ չեն ձեռնարկել։