Առաջիկա օրերին Apple ընկերությունը կթողարկի իր բյուջետային iPhone SE 2 սմարթֆոնը, այսօր համացանցում նոր մանրամասներ ու լուսանկարներ են հայտնվել:
Phone SE 2-ը չի ունենալու բոլորի կողմից սպասված առանձնահատկությունը: Ամերիկյան մամուլը պնդում էր, որ նոր սմարթֆոնը ունենալու է iPhone X-ի էկրանի կտրվածքը, սակայն պարզվում է, որ դա տեղի չի ունենալու: Հեռախոսը սպասվածի պես կունենա ապակե կորպուս՝ անլար լիցքավորում իրականացնելու համար: Այն զրկված կլինի ականջակալների համար նախատեսված անցքից ինչպես նաև Face ID-ից:
iPhone SE 2-ը կստանա A10 Fusion մոդելի պրոցեսոր, այն կապահովվի նկարների HEIF և տեսանյութերի սեղմման HEVC ֆորմատներով: Հեռախոսը կներկայացվի հունիսի 4-8 անցկացվող WWDC 2018-ի ժամանակ: