Ամերիկացի ինժեներները ստեղծել են աշխարհի ամենափոքր համակարգիչը: Այն 0,04 խորանարդ մմ ծավալով է: Սարքն ունի ARM պրոցեսոր և ջերմաստիճանի սենսոր, որոնք լուսային ազդակների միջոցով էներգիա և մուտքային ազդանշաններ են ստանում, ինչպես նաև ներկառուցված լուսադիոդի միջոցով ջերմաստիճանի մասին տվյալներ են փոխանցում:
Միչիգանի համալսարանի մասնագետները գերազանցել են փետրվարին IBM-ի ինժեներների ռեկորդը: Այդ ժամանակ նրանք ներկայացրել էին 1 մմ երկարությամբ և լայնությամբ չիփսեթ: Դրանում նմանաիպ աշխատանքի սկզբունք է օգտագործվում, երբ չիպը չունի սեփական մարտկոց և տվյալները փոխանմցում է լուսային ազդակների միջոցով: