Կանադացի մասնագետները հավելված են թողարկել, որը թույլ է տալիս առցանց ամուսնալուծվել:
Այս մասին հայտնում է CBC լրատվականը: Նոր հավելվածից օգտվել կարող են, եթե ամուսնալուծվելու որոշումն ընդունվել է երկուստեք և գույքի ու պարտքերի բաժանման առիթով վեճեր չկան:
Ըստ նահանգի իշխանությունների, 10 հազար ամուսնալուծության դեպքերից միայն մի փոքր մասն է փոխհամաձայնության սկզբունքով լինում: Այստեղ գլխավոր խնդիրը փաստաթղթերի բարդ համակարգի պատճառով սխալներ են: Դրա պատճառով ամուսնալուծության գործընթացը ձգձվում է:
Այս հավելվածը թույլ է տալիս կրճատել ամուսալուծության գործընթացը մինչեւ 30 րոպե: