Հայտնի է դարձել, որ Huawei ընկերությունը պատրաստվում է թողարկել P30 Pro «թեթևացված» տարբերակը, որը կզարմացնի սենսորների քանակով։
Նախնական տվյալների համաձայն, գաջեթը կունենա 6,15 դյույմ անկյունագծով էկրան և եռակի մոդուլով հիմնական տեսախցիկ։ Սա, ի դեպ, բյուջետային սմարթֆոնների համար նորույթ է։ Տեսախցիկի մոդուլները կլինեն 20+16+2 մպ։ Սմարթֆոնը, բնականաբար, կաշխատի Kirin 710 ֆիրմային պրոցեսորով։
Huawei P30 շարքը կներկայացվի մարտի 26-ին, Փարիզում։