Հանրապետության հրապարակը կլցվի տեխնո երաժշտության ելևէջներով

«WCIT 2019»-ի շրջանակներում սպասվում է երաժշտական աննախադեպ կատարում: Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում ՏՏ համաշխարհային տեխնո համաժողովի բացման արարողությունը կազդարարվի նախադեպը չունեցող համերգով: Այս մասին հայտնել է «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Աշխարհում առաջին անգամ նվագախումբը կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը ՝ առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը: Այդ նպատակով կազմվել է նվագախումբ՝ ավելի քան 70 օտարերկրյա և 30 հայաստանցի երաժիշտների մասնակցությամբ, որը կղեկավարի Հայստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղ. ղեկավար Սերգեյ Սմբատյանը: «Կարծում ենք՝ դա մեծ նորություն է»,- հավելել է կազմկոմիտեի նախագահը: