Մինչ այժմ Porsche-ին չեն նկատել թռչող մեքենաների ստեղծման բնագավառում: Այսօր,սակայն, հայտնի է դարձել, որ գերմանական ընկերությունը որոշել է ակտիվ աշխատանքներ սկսել այսպես կոչված <<ավիագործունեության>> ոլորտում ։ Եվ, ըստ ամենայնի, գերմանացիները շատ լուրջ են տրամադրված, քանի որ որպես գործընկեր ընտրվել է ամերիկյան Boeing ընկերությունը ։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է , որ ընկերությունները մտադիր են միացյալ թիմ ստեղծել, որը << թույլ կտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը տեղափոխել օդային տարածք>>:
Հայտնի է, որ ուղղահայաց թռիչք և վայրէջք իրականացնող էլեկտրական թռչող ապարատն առաջինը թողարկվողների շարքում է:Վերջինիս մասին, սակայն, տեխնիկական մանրամասներ հայտնի չեն: