Mi Reader` այսպես է կոչվում նոր էլեկտրոնային գիրքը, որը ներկայացրել է չինական ընկերությունը: Այն բավականին թեթև է. ունի 178 գրամ քաշ: Նոր գաջեթը համալրված է e-ink՝ 6 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով:
Ի տարբերություն սմարթֆոնների, նմանատիպ էկրանն ավելի շատ թուղթ է հիշեցնում՝ տեքստը լավ տեսանելի է արևի տակ, իսկ էներգիան ծախսվում է միայն էջերը թարմացնելու ժամանակ: Այնպես որ, սարքը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչև մեկ ամիս: Mi Reader-ը համալրված է Allwinner B300 պրոցեսորով, որն ունի 1ԳԲ օպերատիվ և 16ԳԲ ֆլեշ հիշողություն:
Նախապատվերով սարքը կարժենա մոտ 80 դոլար: Այն կդառնա Amazon Kindle-ի գլխավոր մարցակիցը: