Apple-ը կթողարկի AirPods Pro ականջակալների մատչելի տարբերակը

Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Apple-ն աշխատում է AirPods Pro Lite անվանումով նոր արտադրանքի վրա։ Այս մասին հայտնում է Appleinsider.com-ը: Մանրամասն տեղեկություններ հենց ականջակալների մասին չկան, սակայն ընկերությունն արդեն բանակցում է մատակարարների հետ եւ արտադրության համար տեղ է փնտրում:

Ինչպես երևում է, Apple-ը որոշել է արտադրել աղմուկի նվազեցման գործառույթով ականջակալների ավելի մատչելի տարբերակ: Դրանք կարող են թողարկվել սովորական AirPods – ին զուգահեռ կամ ամբողջովին փոխարինել դրանց: Այդ դեպքում գնորդները ընտրելու հնարավորություն կունենան՝ AirPods Pro Lite, թե AirPods:

Հաշվի առնելով, որ սա AirPods Pro Lite-ի մասին առաջին տեղեկությունն է, անիմաստ կլինի՝ առաջիկայում սպասել նորույթի շնորհանդեսին:

Հիշեցնենք, որ AirPods Pro-ն հայտնվել է 2019 թվականի աշնանը՝ որպես Apple-ի՝ ամենաթանկ արժեցող ամբողջությամբ անլար ականջակալներ, որը կրկնակի թանկ էր սովորական AirPods-ից: