12,5 մլն դոլար. Bugatti-ն ներկայացրել է 10 օրինակով թողարկվելիք նորագույն մոդելի նախատիպը, որի գնորդներից մեկը Ռոնալդուն է (լուսանկարներ)

Ֆրանսիական Bugatti ընկերությունը 2019 թվականին հայտարարել էր ընկերության նախկին սեփականատեր Ռոմանո Արտիոլիին պատկանած EB110 սուպերքարի պատվին նորագույն մոդել արտադրելու մտադրության մասին:

Ինչպես հայտնում է luxurylaunches.com-ը, հատուկ մոդելի պատրաստման աշխատանքները, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, վերսկսվել են: Մեքենաշինական հսկան ներկայացրել է Centodieci (իտալերենից թարգամանբար` 110) մոդելի՝ երկար սպասված նախատիպը, որը գնահատվում է 12,5 մլն դոլար: Անվանումը խորհրդանշում է Bugatti-ի 110-ամյա գործունեությունը ոլորտում:

Հիպերքարը կթողարկվի միայն 10 օրինակով, որոնք բոլորն արդեն վաճառվել են պաշտոնական հայտարարությունից րոպեներ անց: Աղբյուրի տվյալներով՝ գնորդներից մեկը պորտուիգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է:

Ինչպես նշվում է, թեև նորագույն մոդելը կառուցվում է Bugatti Chiron-ի հիման վրա, ամեն ինչ՝ 8 լիտր ծավալային W16 շարժիչից մինչև աէրոդինամիկ համակարգի լուծումներ, նախագծված է ըստ պատվերի: Ընկերությունը մտադիր է մեքենաները գնորդներին հասցնել հաջորդ տարի:

Tert.am