2013-ին շուկայում առկա սմարթֆոնների թիվը կանցնի մեկ միլիարդը

best smartphones

Սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալներն աստիճանաբար մեծանում են. ընթացիկ տարվա ավարտին շուկայում առկա սմարթֆոնների թիվը կանցնի մեկ միլիարդը, ինչը 39,3%-ով ավելի է, քան նախորդ տարի: Այս մասին հաղորդում է IDC վերլուծական ընկերությունը:

Ծավալների մեծացման հիմնական ֆակտորը մատչելի սմարթֆոնների պահանջարկն է և գների իջեցումը: Ըստ ընկերության մասնագետների՝ 2017-ին շուկայում առկա սմարթֆոնների թիվը կանցնի 1.7 միլիարդը: 2013-ին սմարթֆոնների միջին գինը կազմել է 337 դոլար, ինչը 12,8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Սպասվում է, որ 2017-ին միջին գինը կհասնի 265-ի:

2013-ին սմարթֆոնների ամենամեծ շուկան կճանաչվի ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանը, որտեղ իրացվում է սմարթֆոնների ընդհանուր թվի 52,3%-ը կամ 528,2 միլիոն օրինակ:

Աղբյուրը՝ ZDnet.com