HTC սմարթֆոնը կստանա օբյեկտիվներով տեսախցիկ

HTC OneHTC One սմարթֆոնների շարքը կհամալրվի նոր մոդելով՝ One 2-ով, որը կունենա երկու օբյեկտիվով տեսախցիկ և մատնահետքի սքաներ: Հաղորդում է Forbes-ը՝ հղում անելով թայվանական TrendForce վերլուծական ընկերությանը:

Վերլուծաբան Վիլսոն Մյաոյի խոսքով՝ One 2 սմարթֆոնների տեխնիկական տվյալները շատ չեն տարբերվի One շարքի մոդելներից: Առաջին մոդելի թողարկումը սպասվում է 2014-ի մարտին: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ այն կունենա 4,9 դյույմ էկրան և Qualcomm պրոցեսոր, որի մոդելը չի նշվում: TrendForce-ի գնահատմամբ՝ սարքի արժեքը կկազմի մոտ 600 դոլար:

Ներկա պահին HTC ընկերության սմարթֆոնների վաճառքի 35%-ը իրականացվում է Չինաստանի շուկայում: Հիշեցնենք, որ 2013-ի երկրորդ եռամսյակում ընկերության սմարթֆոնների մասնաբաժինը շուկայում կազմեց 2.8%` նախորդ տարվա 5.6%-ի համեմատ:

Աղբյուրը՝ phonearena.com