HTC-ի նոր բյուջետային սմարթֆոնը կունենա 5,5 դյույմ էկրան

Ինչպես գրել էինք ավելի վաղ, HTC ընկերությունը որոշել է այս տարի կենտրոնացնել իր ուժերը մատչելի հեռախոսների արտադրության ուղղությամբ՝ շուկայում դիրքերը ամրացնելու նպատակով: Եվ արդեն ցանցում են հայտնվել HTC Desire 8-ի լուսանկարները, որոնցից երևում է, որ մոդելը պատկանում է միջին դասին:

htc-new-desire-leak

Հեռախոսն ունի երկու SIM-քարտերի հնարավորություն և 5,5 դյույմանոց էկրան, որի թույլատրությունը հայտնի չէ: Սպասվում է, որ այս սմարթֆոնը կունենա 13 Մպ հիմնական և  5 Մպ դիմային տեսախցիկ:

Հեռախոսի պատյանը պատրաստված է տարբեր գույների պլաստիկից. հասանելի են սպիտակ, կարմիր, դեղին, նարնջագույն և երկնագույն տարբերակներ: Սմարթֆոնն ունի ստերեոբարձրախոսներ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ սարքը պաշտոնապես կներկայացվի մարտի 18-ին:

Աղբյուրը՝ engadget.com