Samsung-ը ներկայացրել է Galaxy S3 Slim սմարթֆոնը

Samsung ընկերության բրազիլական մասնաճյուղը իր կայքում տեղադրել է Galaxy S3 Slim սմարթֆոնի մասին տեղեկություններ, որը Galaxy S3-ի ավելի թեթև տարբերակն է: Հիշենք, որ մինչ այդ ընկերությունը ներկայացրել էր նաև Galaxy S III mini Value Edition-ը:

Samsung Galaxy S3 Slim

Սարքն ունի 4.25 դյույմ TFT մատրիցայով էկրան՝ 960 х 540 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ 1.2ԳԳց հաճախականությամբ պրոցեսոր, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև 5Մպ և 0.3Մպ հիմնական և դիմային ֆոտոխցիկներ:

Բացի դրանից, նորույթը հագեցած է Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth մոդուլներով, GPS նավիգացիայով, microSD քարտի բնիկով. մարտկոցը՝ 2100մԱ/Ժ է: Սարքն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean ՕՀ-ով, չափսերն են՝ 133 x 66 x 9.7մմ, քաշը՝ 139գ:

Galaxy S3 Slim սմարթֆոնի արժեքի և վաճառքի մեկնարկի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Աղբյուրը՝ samsung.com