Համացանցում հայտնվել են Amazon-ի սմարթֆոնի առաջին լուսանկարները

Amazon ընկերության սմարթֆոնը, որի մասին լուրեր են պտտվում արդեն շատ վաղուց, կարծես թե պատրաստ է արդեն թողարկման: BGR կայքը հրապարակել է հեռախոսի մի քանի նկար: Ցավոք, պաշտպանիչ շերտը չի թողնում ամբողջությամբ գաղափար կազմել սմարթրֆոնի դիզայնի մասին:

BGR-ի տվյալներով՝ սմարթֆոնն ունի 4,7 դյույմ անկյունագծով էկրան՝ 720p կետայնությամբ: Նաև հայտնի է, որ սարքը համալրված է Qualcomm Snapdragon պրոցեսորով և ունի 2 Գբ օպերատիվ հիշողություն:

Դատելով նկարներից՝ Amazon սմարթֆոնն ունի 5 դիմային տեսախցիկ, որոնցից չորսը, թերևս, եռաչափ պատկեր ապահովող համակարգի մի մաս են: Ինչպես գրել էինք ավելի վաղ, սպասվում է, որ այս սմարթֆոնում եռաչափ էֆեկտը կիրականացվի օգտագործողի աչքերի ու հայացքի դիրքը հետևելու միջոցով:

Աղբյուրը` bgr.com