Lenovo-ն կցուցադրի առաջին սմարթֆոնը՝ Motorola-ն ձեռք բերելուց հետո

Fast Shop կայքը հրապարակել է նոր Motorola սմարթֆոնի լուսանկարներ և տեխնիկական բնութագիր: Սա կլինի առաջին սմարթֆոնը, որը կթողարկվի Lenovo-ի կողմից Motorola-ն ձեռք բերելու գործարքից հետո: Այս մասին հայտնում է Engadget տեխնոբլոգը: Ներկա պահին Fast Shop-ից սմարթֆոնի մասին էջն արդեն ջնջված է:

Moto E

Moto E սմարթֆոնը շատ նման է Moto G-ին: Համաձայն հրապարակված բնութագրի, սարքը կստանա 4,3 դյույմ էկրան, երկմիջուկ Snapdragon պրոցեսոր՝ 1,2ԳԳց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն և 2 SIM-քարտով աշխատելու հնարավորություն: Սմարթֆոնի շնորհանդեսը սպասվում է մայիսի 13-ին:

Նշենք, որ 2014թ. հունվարին Googl-ը վաճառեց իրեն պատկանող Motorola ընկերությունը Lenovo-ին:

Աղբյուրը՝ Engadget.com