Ստեղծվել են խելացի էլեկտրոնային ծխախոտներ

Էլեկտրոնային ծխախոտները, ինչպես հայտնի է, չեն վնասում շրջապատի մարդկանց: Սակայն դրանք ունեն մի թերություն. ծխելու ընթացքում դժվար է հետևել նորմային: Այդ խնդիրը լուծելու համար Smokio ֆրանսիական ընկերությունը թողարկել է ծխախոտներ, որոնք թույլ են տալիս կարգավորել նիկոտինի դոզան, ինչպես նաև կազմել կախվածության վիճակագրություն:

smokie

Smokio-ն ունի Bluetooth մոդուլ և աշխատում է Android կամ iOS սմարթֆոնների համար նախատեսված հավելվածների հետ, որոնք կարելի է բեռնել Google Play-ից կամ App Store-ից: Հավելվածի միջոցով կարելի է կարգավորել նիկոտինի քանակը, հաշվել, թե որքան նիկոտին է ներթափանցում օրգանիզմ մեկ օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում:

Բացի այդ՝ հավելվածի միջոցով կարելի է համեմատել ծխելու հաճախականությունն այլ օգտագործողների հետ, իմանալ, թե որքան է մնացել ապրելու, ինչպես նաև հաշվել՝ ինչքան կարելի է խնայել սովորական ծխախոտներից հրաժարվելով:

Նշենք, որ Smokio ծխախոտները վաճառվում են €79,90 եվրո: Չնայած այն ստեղծված է ծխելը թողնելուն նպաստելու համար, ամենայն հավանականությամբ, իր հետաքրքիր լինելու պատճառով միայն կմեծացնի կախվածությունը:

Աղբյուրը և նկարը՝  us.smokio.com