Adobe-ը թողարկել է իր առաջին սարքերը՝ Ink փետուրն ու Slide քանոնը

Adobe ընկերությունը ներկայացրել է իր առաջին սպառողական սարքերը, որոնք նախատեսված են iPad պլանշետի հետ աշխատելու համար: Ink փետուրն ու Slide քանոնն աշխատում են iOS 7 ՕՀ-ով և ստեղծվել են Ammunition դիզայներական ընկերության հետ համատեղ:

adobe

Թվային փետուրը պատրաստված է ալյումինից և պլաստիկից: Այն ունի կոճակ, որով կարելի ա անջատել ու միացնել սարքը: Փետուրն աշխատում է Adonit Pixelpoint տեխնոլոգիայով և զգում է սեղմման ուժգնությունը: Սարքի վրայի փոքրիկ լույսը ցույց է տալիս ընտրված գույնը, կա նաև մարտկոցի լիցքի մասին հաղորդող ինդիկատոր:

Թվային քանոնը նախատեսված է ուղիղ գծերը, երկրաչափական մարմինները ճշգրիտ գծելու համար Ի տարբերություն փետուրի՝ այն չունի Bluetooth-ի հնարավորություն:

Քանոնի և փետուրի գինը միասին կազմում է $200, առայժմ դրանք վաճառվում են միայն ԱՄՆ-ում, սակայն շուտով կմեկնարկի նաև համաշխարհային վաճառքը:

Աղբյուրը՝ Theverge.com