Apple-ը ներկայացրել է 16 Գբ հիշողությամբ և iSight տեսախցիկով iPod Touch

ipod2

Apple ընկերությունն այսօր ներկայացրել է iPod Touch նվագարկչի նոր տարբերակը, ինչպես նաև հայտարարել, որ նախորդ սերնդի նվագարկիչների գները կիջեցվեն:

Նորույթն ունի ընդամենը 16 Գբ ներքին հիշողություն. նշենք, որ նախկինում ևս թողարկվել է 16 Գբ հիշողությամբ iPod Touch, սակայն այն չի ունեցել տեսախցիկ: Ներկայիս նվագարկիչն ունի 5 Մպ iSight տեսախցիկ և 1,2 Մպ FaceTime դիմային տեսախցիկ: Նվագարկիչը հասանելի է 6 գույներով՝ վարդագույն, դեղին, երկնագույն, կարմիր, մոխրագույն և արծաթագույն:

ipod1

Ամերիկյան շուկայում գինը $200 է, ինչ վերաբերում է 32 և 64 Գբ տարբերակներին, ապա դրանք վաճառվում են արդեն $250 և $300 դոլարով:

Նշենք, որ iPod Touch-ն աշխատում է iOS 7 օպերացիոն համակարգով, ունի 4 դյույմանոց Retina էկրան՝ 640х1136 կետայնությամբ, Wi-Fi 802.11a/b/g/n և Bluetooth 4.0 մոդուլներ, գիրոսկոպ, արագաչափ և Lightning միացուցիչ:

Աղբյուրը՝ Apple.com