Նախորդ տարի Lenovo-ն դարձավ սմարթֆոն արտադրողների շուկայում 5-րդ խոշոր արտադրողը՝ զիջելով Samsung, Apple, Huawei և LG ընկերություններին: Չինական ընկերությունը չի պատրաստվում լքել շուկան և անգամ մտադիր է ընդլայնել այս ոլորտում իր գործունեությունը:
Ընկերության փոխնախագահ և բջջային մասնաճյուղի ղեկավար Չժան Հուին նշել է, որ 2014-ին Lenovo-ն մտադիր է վաճառել մոտ 80մլն. սմարթֆոն ամբողջ աշխարհում, որից 60մլն.-ը բաժին կընկնի սովորական սպառողական շուկային:
Lenovo-ն կարտադրի 60 նոր մոդել՝ նախատեսված ոչ միայն Չինաստանի շուկայի, այլև այլ երկրների օգտագործողների համար: Ընկերությունը նշում է, որ սմարթֆոնների մեծ մասը համատեղելի կլինի 4-րդ սերնդի 4G կապի հետ:
Նշենք, որ վերջերս Lenovo-ն գնել էր Motorola Mobility ընկերությունը Google-ից: Սակայն Lenovo-ի ղեկավարի խոսքով, Motorola Mobility-ն առանձին է աշխատելու և կապ չի ունենա նոր արտադրվող Lenovo սմարթֆոնների հետ: