Samsung-ի նոր դրոշակակիրը հայտնվել է համացանցում (ֆոտոշարք)

Պրեմիում դասի սմարթֆոն Galaxy F-ը պարբերաբար հիշեցնում է իր մասին համացանցում: Այս անգամ այն հայտնվել է «լրստես» նկարների տեսքով: Արդեն այսօր այն կարելի է համարել ինֆորմացիոն արտահոսքի տեսանկյունից ռեկորդակիր Galaxy շարքի սարք:

Այս անգամ Twitter-յան հայտնի օգտագործող @evleaks-ը հրապարակել է պաշտոնական լուսանկարների նման պատկերներ, որտեղ ներկայացված է սպիտակ կաղապարով Galaxy F սմարթֆոնը:

Հիշենք, որ այս սարքի մասին լուրերը համացանցում սկսեցին տարածվել դեռևս աշնանը: Սպասվում է, որ Galaxy F-ը կունենա մետաղյա կաղապար, QHD թույլատրությամբ էկրան, քառամիջուկ Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, 5.3 դյույմ էկրան: Այս տեխնիկական բնութագիրը խոսքում է այն մասին, որ սարքը առաջ է անցել բոլոր Galaxy սմարթֆոններից: